• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Դեռ ազատության մեջ է․ կնոջը սպանած, հարևաններին դանակահարած տղամարդը նոր սպանություն է գործել

ByEditor

Aug 31, 2022
Կոտայքի մարզի Արզական գյուղում իր կնոջը սպանած և երկու հարևաններին դանակահարած 46-ամյա Զորիկ Մ–ն կրկին մարդ է սպանել։ Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

 

Ըստ հաղորդագրության` ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա, կան տուժածներ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները հասել են դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ ժամը 09:40-ի սահմաններում հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ, մեկը` մահացած, մյուսը` դանակահարված։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Սոս Գ.–ն է, իսկ վիրավորը` Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Արթուր Մ.–ն։ Երկուսն էլ դանակահարվել են Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին հասցեում գործող շինարարական կազմակերպության տարածքում: Նշված սպանությունը կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Արզական գյուղի բնակիչ 46-ամյա Զորիկ Մ–ն։

 

Իրավապահներն անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկում նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու համար։

Հիշեցնենք` օգոստոսի 27-ին սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 46–ամյա տղամարդը կտրել էր իր 35–ամյա կնոջ պարանոցը, հետո պատուհանով մտել հարևանությամբ ապրող ամուսինների ննջասենյակ և դանակի հարվածներ հասցրել նրանց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *