• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բայդենը՝ Գորբաչովի մասին

ByEditor

Aug 31, 2022

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հազվագյուտ առաջնորդ էր, որը քաջություն ուներ վտանգի ենթարկել իր կարիերան՝ հասնելու «այլ ապագայի»: Այս մասին  հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում են միջազգային լրատվականները։

Խոսելով «գլասնոստի» և «պերեստրոյկայի» մասին՝ նա շեշտել է. «Սրանք հազվագյուտ առաջնորդի արարքներ էին. երևակայություն ունեցող մարդ, որը տեսնում էր այլ ապագայի հնարավորությունը և քաջություն ուներ վտանգելու իր ողջ կարիերան դրան հասնելու համար:Արդյունքն ավելի ապահով աշխարհ էր և ավելի մեծ ազատություն միլիոնավոր մարդկանց համար»։

Նա նաև Գորբաչովին անվանել է «զարմանալի հեռատես մարդ»։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ «միայն մի քանի խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներ քաջություն ունեցան խոստովանելու, որ ինչ-որ բան պետք է փոխել»։

«Որպես ԽՍՀՄ առաջնորդ՝ նա աշխատել է նախագահ Ռեյգանի հետ՝ նվազեցնելու մեր երկրների միջուկային զինանոցները, հեշտացնելու կյանքը ամբողջ աշխարհի մարդկանց համար, որոնք աղոթում էին միջուկային սպառազինությունների մրցավազքին վերջ տալու համար:Տասնամյակների դաժան քաղաքական բռնաճնշումներից հետո նա որդեգրեց ժողովրդավարական բարեփոխումներ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին 92 տարեկանում մահացել է Միխայիլ Գորբաչովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *