• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ինչպես է վերահսկվելու Արցախը ՀՀ-ին կապող նոր ուղին. Դավիթ Բաբայանը մանրամասնել է

ByEditor

Aug 31, 2022

Արցախը ՀՀ-ին կապող նոր ուղին անվտանգ է, վերահսկում են ռուս խաղաղապահները: Այս մասին 24TV-ի եթերում նշել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Բաբայանի կարծիքով,  ճանապարհի ամբողջ երկայնքով ծառայություն են իրականացնելու նաև Արցախի ոստիկանությունն ու ԱԻՆ-ը։ Նրա պնդմամբ, դա ավելի շուտ հոգեբանական նշանակություն ունի, որ ճանապարհով անցնող հայ մարդը չբարդութավորվի և ճանապարհին հայ ոստիկանների տեսնի։

Արցախի արտգործնախարարը ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ վկայակոչելով ադրբեջանական պետության և հասարակության հայատյաց ֆաշիստական բնույթը։
Բաբայանը նաև հույս հայտնեց, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Արցախին էլ անդրադարձ կլինի, քանի որ այդ հիմնախնդիրը դեռևս շարունակում է մնալ հայ ժողովրդի ամենակարևոր հարցը։

 

Ըստ նրա, առանց Արցախի չի կարող լինել Սյունիք և Երևան, ինչից հետևում է, որ չի կարելի Արցախի հարցը արհեստականորեն հակադրել Զանգեզուրի միջանցքի խնդրին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *