Զելենսկին անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորման հարցում Կիևի կարմիր գծերին

Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորման հարցում Կիևի կարմիր գծերին: Նա հայտարարել է՝ երբեք չեն ճանաչի Ռուսաստանի կողմից տարածքների օկուպացումը:

«Ուկրաինայի համար խաղաղությունն արդար կհամարվի, երբ օկուպացիան ավարտվի»,- հավելել է նախագահը:

Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ ուկրաինական կողմը կարող է փոխզիջման գնալ, եթե այդ տարածքներն ավելի ուշ հնարավոր լինի վերադարձնել դիվանագիտական ճանապարհով:

Զելենսկին նաև զգուշացրել է, որ Ուկրաինան երբեք չի համաձայնի կրճատել երկրի Զինված ուժերը: «Հզոր բանակը մեր առաջնահերթությունն է, մեր անվտանգության երաշխիքը»,- պնդել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *