Կանադան չի կարող հաղթել ԱՄՆ-ին առևտրային պատերազմում․ ԱՄՆ փոխնախագահ

Կանադան չի կարողանա հաղթանակ տանել ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմում։

Fox News հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Վենսը նշել է, որ Կանադայի կողմից պատասխան մաքսատուրքեր սահմանելը արդյունավետ քայլ չի լինի։

«Ինչպես հաճախ ասում է Սպիտակ տան ղեկավարը՝ Դոնալդ Թրամփը, Կանադան պարզապես հաղթաթղթեր չունի։ Կանադան ոչ մի կերպ չի կարող հաղթել ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմում»,-հայտարարել է Վենսը։

ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է ապրիլի 2-ից մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներկրվող ապրանքների նկատմամբ։ Վենսի խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է երկու երկրների համար հավասար առևտրային պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։

«Տասնամյակներ շարունակ Կանադայի իշխանությունները ստիպել են ամերիկացի ֆերմերներին և արտադրողներին պահպանել առևտրի անարդար կանոնները։ Թրամփի վարչակազմը մտադիր է վերջ տալ դրան»,-նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *