Nvidia-ն մեկ օրվա ընթացքում կորցրել է շուկայական կապիտալիզացիայից մոտ $280 մլրդ, ինչը ռեկորդային անկում է պատմության մեջ: Եվ դա՝ հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեղադրանքների հետևանքով։ Սեպտեմբերի 3-ին Nvidia-ի բաժնետոմսերի գները նվազել են 9,5%-ով ՝ իջնելով մինչեւ $108, ինչը հանգեցրել է ընկերության շուկայական արժեքի մոտ $278 մլրդ նվազմանը: Սա ամերիկյան ֆոնդային շուկայի պատմության մեջ ամենամեծ մեկօրյա անկումն է՝ ըստ Google Finance-ի:
Սակարկությունների փակումից հետո բաժնետոմսերի գները շարունակել են նվազել՝ հասնելով $105։
Nvidia-ն վաճառել է մոտ 323 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսերը մինչև խոշոր անկումը
Կտրուկ անկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հակամենաշնորհային օրենսդրության խախտման դեպքերը հետաքննելու համար ծանուցագիր է ուղարկել Nvidia-ին և այլ ընկերություններին: Իրավական հարցեր ուղարկելով՝ կարգավորիչ մարմինը պարտավորեցնում է ընկերություններին փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը, և կարող է վկայել իշխանությունների կողմից պաշտոնական մեղադրանքի նախապատրաստման մասին:
ԱՄՆ-ի հակամենաշնորհային կարգավորիչները մտահոգված են, որ Nvidia-ն սահմանափակում է բիզնեսի հնարավորությունը՝ օգտվելու արհեստական ինտելեկտի և չիպերի այլ մատակարարներից, ինչպես նաև տուգանքներ է սահմանում այն գնորդների համար, ովքեր բացառապես չեն օգտվում իր ծառայություններից:
Այժմ Nvidia-ն վերահսկում է շուկայի 80%-ը. OpenAI-ի նեյրոհեղափոխությունը տեղի է ունեցել նրանց չիպերի վրա: Նեյրոնային ցանցերի բումից հետո Nvidia-ն բարձրացրեց գները և առաջացրեց չիպերի պակասուրդ: