Պուտինը մաhափորձից հետո գնացել է եկեղեցի՝ աղոթելու Թրամփի համար. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

Պուտինը մահափորձից հետո գնացել է եկեղեցի՝ աղոթելու Թրամփի համար, ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվոն Վիտկոֆֆը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը նաեւ Թրամփի դիմանկարն է պատվիրել հայտնի նկարչի մոտ և ուղարկել Վաշինգտոն։ Թրամփին հուզել է նվերը:

Այլ հայտարարություններ Վիտկոֆֆից՝

— Զելենսկին և Երմակը, կարծում եմ, մեծ մասամբ ընդունել են, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ;

— Ռուսաստանը 100%-ով չի նախատեսում հարձակվել եվրոպական երկրների վրա;

— Սև ծովում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել արդեն հաջորդ շաբաթ;

— Թրամփի և Պուտինի վերջին բանակցություններն անհաջող անվանելն աբսուրդ է;

— Ուկրաինայի զինված ուժերը շրջափակված են Կուրսկի մարզում, սա փաստ է;

— Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել;

— Ռուս — ուկրաինական պատերազմում ամենամեծ խնդիրը Ղրիմի կարգավիճակն է և Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի և Խերսոնի շրջանները, որոնց տարածքների մի մասը նույնպես ռուսական հսկողության տակ է։

«Դրանք ռուսալեզու տարածքներ են, այնտեղ հանրաքվեներ են անցկացվել, մարդկանց մեծամասնությունը կողմ է եղել ռուսական իշխանության ներքո մնալուն, իմ կարծիքով՝ սա է կոնֆլիկտի հանգուցային կետը», — ասել է դիվանագետը՝ հարցադրում անելով, թե աշխարհը կճանաչի՞, որ դրանք ռուսական տարածքներ են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *