250 մլն դոլարի զենք է պատրաստվում տրամադրել ԱՄՆ-ն Ուկրաինային։ «Ռամշտեյն»-ի հանդիպումից առաջ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ այսօր նախագահ Բայդենը կհայտարարի Ուկրաինային 250 միլիոն դոլարի լրացուցիչ օգնության փաթեթի մասին։ Դա կբարձրացնի Ուկրաինայի աճող կարիքները բավարարելու հնարավորությունը»,– ասել է Օսթինը։