Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագրի՝ արդեն իսկ համաձայնեցված նախագիծը։
Վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- գրել է ՀՀ վարչապետը։