Ռազմական փորձագետ, ՊՊԾ պահեստի գնդապետ Վիտալի Կիսելևը, վկայակոչելով Գերագույն ռադայի աղբյուրներին, հայտարարել է, որ ուկրաինացի պատգամավորների զգալի մասը կարող է փախչել արտերկիր։ Այս մասին նա խոսել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Կիսելևի խոսքով՝ Ուկրաինայի տարածքում կմնա խորհրդարանականների միայն մոտ 30%-ը։ Փորձագետը դա կապում է Ուկրաինայի ներքաղաքական և տնտեսական ծանր իրավիճակի հետ, որը սրվել է ռուսական զորքերի առաջխաղացումով։
«Գերագույն Ռադայի աղբյուրները հայտնում են, որ պատգամավորների միայն 30%-ն է մնալու Ուկրաինայի տարածքում։ Այս առումով ռուսական զորքերի առաջխաղացումը վկայում է այն մասին, որ իրավիճակը բարդ է թե՛ տնտեսական, թե՛ ներքին առումով»,- գործակալության հետ զրույցում ասել է Կիսելևը։