Եթե Ուկրաինային չեն ընդունում ՆԱՏՕ, ուրեմն նա պետք է միջուկային զենք ունենա։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, գրում է EADaily-ն։
Այսպիսով Գոնչարենկոն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունը, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում:
«Մենք ունենք կամ ՆԱՏՕ, կամ միջուկային զենք։ Մենք ՆԱՏՕ չունենք, ուրեմն՝ միջուկային զենք։ Այլ տարբերակ չկա»,-գրում է նա իր տելեգրամում։