• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ի հիշատակ զոհերի՝ քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ

ByEditor

Aug 17, 2022


«Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունի երրորդ օրը՝ վաղ առավոտից, քաղաքացիները կենտրոնի հարեւանությամբ ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների։

«Ես զոհերից ոչ մեկին չեմ ճանաչել։ Բայց եթե իմ հարազատներից մարդ չի տուժել, չի նշանակում, որ պետք է անտարբեր լինեմ, որովհետեւ իմ ազգի ցանկացած ներկայացուցիչ՝ բացի թշնամիներից ու ազգի դավաճաններից, հարազատ են։ Բոլոր զոհերն էլ իմ հարազատներն են։ Այսպես ես իմ հարգանքի տուրքը մատուցում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծաղիկներ խոնարհած քաղաքացիներից մեկը։

ԱԻՆ-ից նշել են, որ առեւտրի կենտրոնի հարեւանությամբ քաղաքացիները կարող են ծաղիկներ խոնարհել եւ մոմավառություն իրականացնել՝ ի հիշատակ զոհերի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *