«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը թվով 100 հազար ցախավել է գնել «ԼՈՒԻԶԱ ԲԵԴԱԽՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ» ԱՁ-ից, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն 950 հազար ՀՀ դրամ կամ շուրջ 103 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է Հրապարակը:
Պայմանագրում նշված է, որ մեկ ցախավելի գինը 399,5 ՀՀ դրամ է:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների քանակը 2019 թվականի դրությամբ եղել է 635:
Դեռևս ամիսներ առաջ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները, ավագանու նիստերի ժամանակ բարձրաձայնում էին, որ ամեն ամիս ԵԱՍՄ հիմնարկը ձեռք է բերում 60 հազար ցախավել: