Ադրբեջանում փոքր և միջին բիզնեսի վարկերի պահանջարկը մեծացել է։ Գրում է Sputnik. Азербайджан-ը և նշում, որ այդ պահանջարկը հիմնականում կապված է օկուպացված Արցախում մեծածավալ շինարարությամբ։.
Թերթը գրում է, որ Ղարաբաղում ներդրողները կարող են հույս դնել ֆինանսավորման արտոնյալ պայմանների վրա։
Ադրբեջանի Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին տրվող վարկերի պահանջարկը։ Բանկերն ակնկալում են, որ այս ձեռնարկատերերից վարկերի պահանջարկը կշարունակվի մինչև տարեվերջ։
Միևնույն ժամանակ, ԿԲ-ի նախորդ զեկույցների համաձայն, Ադրբեջանում առևտրային բանկերի վարկային պորտֆելի մոտ 56%-ը բաժին է ընկնում ձեռնարկատերերին, որոնց կեսից ավելին փոքր և միջին բիզնեսն է։
Միևնույն ժամանակ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում բիզնես բացել նախատեսող ներդրողները կարող են հույս դնել ֆինանսավորման արտոնյալ պայմանների վրա։
Այսպիսով, օկուպացված տարածքների վերականգնման պետական ծրագրի շրջանակներում ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ մինչև 5 մլն մանաթի վարկեր ոչ ավելի, քան յոթ տարի ժամկետով և տարեկան 15 տոկոսից ոչ բարձր տոկոսադրույքով։ Միաժամանակ վարկի գումարի 90%-ի համար տրամադրվում է պետական երաշխիք։ Բացի այդ, պետությունը սուբսիդավորում է արտոնյալ վարկերի տարեկան տոկոսադրույքի 10%-ը մինչև 36 ամիս ժամկետով։
Օկուպացված տարածքներում ՓՄՁ-ների վարկավորման արտոնյալ մեխանիզմը շատ կարևոր է Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում տնտեսական ակտիվության աշխուժացման տեսանկյունից, ուստի նման վարկ ստանալը շատ ավելի հեշտ է դարձել «Էլեկտրոնային վարկ և երաշխիք» միասնական հարթակի շնորհիվ։ . Այս համակարգում հայտ տեղադրելով՝ ձեռնարկատերերը կարող են վարկ ստանալ այդ տարածքներում բիզնես վարելու պարզեցված ձևով։