Փաշինյանը փորձում է ապացուցել, որ ՀՀԿ-ն իրեն իշխանության չի բերել

Ընդդիմադիր դաշտի գզվռտոցի ֆոնին, երբ մի թևը մյուսին մեղադրում է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ, Փաշինյանը, կարծես, որոշել է, որ պետք է ցույց տա, որ Հանրապետականներն իրեն իշխանության չեն բերել։

Այսօր մամուլում լուր տարածվեց, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանք է ներկայացվել՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։

Ավելի վաղ էլ դատախազությունը դիմել է ԱԺ-ին՝ Աղազարյանի և Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրով։

Այս կերպ իշխանությունները ցանկանում են իրենց վրայից «քցել» այն մեղադրանքները, որ ՀՀԿ-ն է իրենց իշխանության բերել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *