Իսպանիայի արտաքին գործերի, ԵՄ և Համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալվարեսն ուշադրությամբ հետևում է Հայաստանում ձնահյուսի հետևանքով տուժած մի խումբ իսպանացի լեռնագնացների փրկությանը: Այս մասին Իսպանիայի ԱԳ նախարարը գրել է սոցիալական ցանցում:
«Ես ուշադիր հետեւում եմ Հայաստանում ձնահյուսի հետևանքով տուժած մի խումբ իսպանացի լեռնագնացների փրկությանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ ԱԳՆ արտակարգ իրավիճակների հյուպատոսական ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերելու համար», — գրել է Ալբարեսը։