ԵՄ-ն դատապարտել է Սիրիայում անվտանգության ուժերի վրա հարձակումները

Եվրամիությունը դատապարտել է զինված հարձակումները Սիրիայի ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի վրա։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։

Բրյուսելը Սիրիայում հարձակումները վերագրել է «ասադամետ տարրերին» և խստորեն դատապարտել դրանք։

ԵՄ-ն նաև դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ հալածանքները՝ նշելով, որ նրանք պետք է մշտապես պաշտպանված լինեն:

Բրյուսելը նաև կոչ է արել արտաքին ուժերին հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *