Ամերիկացի միլիարդատերը 5,4 միլիոն դոլար է վճարել գոյություն չունեցող ավտոմեքենայի համար

Լոս Անջելեսից միլիարդատեր և ձեռնարկատեր Մայքլ Մենտեն, ով ունի հայտնի առցանց խանութ, խաբեբաներին վճարել է 5,4 միլիոն դոլար գոյություն չունեցող Mercedes-AMG One հիպերքարի համար: Այս բազմամիլիոնանոց խարդախության մասին հայտնում է Jalopnik-ը։

Դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ՝ 2021 թվականին։ Գործարարը գումար է փոխանցել խարդախին, որպեսզի բացառիկ հնարավորություն ունենա գնելու Mercedes-AMG One-ը։ Սակայն միլիարդատերն այդպես էլ չի ստացել հիպերքարը, իսկ Տեխասի բնակիչ Թրևոն Ռոջերսը, ով ստացել էր այդ մեծ գումարը, անհետացել է։

Գործարար Մենթեն իմացել է խարդախության սխեմայի մասի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության քննիչներից:

Պարզվել է, որ Ռոջերսը բանտում է եղել, երբ նրան նոր մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։ Նա պատիժ է կրում իր կատարած մի քանի նմանատիպ հանցագործությունների համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *