Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա վարչարարություն իրականացնող կենտրոնական մարմին:
Այսօր սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է սպառողների շահերի պաշտպանության մեկնարկող բարեփոխումներին առնչվող հարցեր:
ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը սկսում է սպառողների շահերի պաշտպանություն իրականացնել:
Նա նշել է, որ այժմ կառավարության գործընկերների հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվում, որով Հայաստանում ՀԸԳՀ-ի /CEPA/ շրջանակում կներդրվեն սպառողների շահերի պաշտպանության ԵՄ առաջատար ստանդարտներին համահունչ մեխանիզմներ:
Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ կընտրվի սպառողների շահերի պաշտպանության դուալ մեխանիզմ, որի համաձայն՝ ՄՊՀ-ն որպես կենտրոնական մարմին, կիրականացնի վարչարարություն հանրային շահի առկայության դեպքերում, միաժամանակ կստեղծվեն ընթացակարգեր սպառողների անհատական իրավունքների պաշտպանության համար:
Մասնավորապես՝ կլինեն ակրեդիտավորված ՀԿ-ներ, որոնք լիազորություն են ունենալու սպառողների անհատական եւ կոլեկտիվ շահերի պաշտպանություն իրականացնել: