Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները։
Պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել է 10 քայլ՝ ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX բջջային հավելվածում, գեներացնեն եւ տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Հավելվածի «Տաքսի ծառայություն» էջում հնարավորություն կա տեսնելու Ձեր կողմից գեներացված բոլոր ՀԴՄ կտրոնները։ Հաջորդ պատվերների ժամանակ անհրաժեշտ է սեղմել «Նոր կտրոն» կոճակը եւ գեներացնել կտրոնը՝ լրացնելով պահանջվող տվյալները։
Քայլ առ քայլ ուղեցույցն՝ այստեղ։
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին եւ տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։