Մանե Թանդիլյանը հրաժարվել է դեղորայք ընդունել․ բժիշկները փորձում են կարգավորել ճնշման տատանումը

Քիչ առաջ շտապօգնության մեքենայով Ազատության հրապարակից Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, 5 օր հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանը։ Այս պահին նրան հիվանդանոցում փորձում են առաջին օգնություն ցույց տալ, որպեսզի կարգավորվի ինքնազգացողությունը, քանի որ նրա մոտ նկատվել է ֆիզիկական թուլություն և ճնշման անկում։ Նա հրաժարվել է դեղորայք ընդունել, սակայն բժիշկները փորձում են կարգավորել ճնշման տատանումը:

Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում հայտնեց Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Նշենք, որ այսօր 5-րդ օրն է, ինչ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ հաջակցություն Բաքվում գտնվող Ռուբեն վարդանյանի և մյուս հայ գերիների:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *