Լևոն Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև «փոխհրաձգությունների» մասին

2018–ի վերաբերյալ հնչում են հայտարարություններ, որոնք չեն փարատում կասկածները, խոսակցությունները շարունակվում են, տարբեր վարկածներ են բերվում, սա, չեմ կարծում, ինչ–որ տեղից ուղղորդվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում «Պատիվ ունեմ» խմբակցությունից հնչող մեղադրանքներին՝ կապված Թավշյա հեղափոխությանը Քոչարյանի հարազատների մասնակցության հետ։

Դիտարկմանը, որ այդ ժամանակ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրողների մեջ էր նաեւ ՀՅԴ-ն, որը հետո Փաշինյանի կառավարությունում պաշտոններ ստացավ, իսկ այսօր «Հայաստան» դաշինքում է, Լեւոն Քոչարյանն ասաց. «Մենք հիմա դեպքերին նայում ենք այսօրվա մեր ընկալումներով: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ զանգել հարցրել են գնանք, թե չգնանք ու ստացել են որևէ պատասխան, իհարկե այդպես չի եղել: Այո՛, իմ մերձավորներից էլ է եղել, բայց եթե հիմա այդ մարդու մասնակցելը փորձում ենք դիտարկել որպես մեղավորություն, որ դրա պատճառով է ինչ-որ բան եղել, կարծում եմ շատ պրիմիտիվ է, ճիշտ չի ու անիմաստ է: իսկ ես երբեք չեմ եղել այդտեղ: Իմ հետ կապված մայթով անցնելուց ինչ-որ մեկը նկարել է ու հոդված դրել»:

Ըստ Քոչարյանի՝ կային տարբեր միջոցներ՝ չհասնելու նրան, որ 2018 թվականին իշխանափոխությունը լիներ․ «Այստեղ պատճառների մասին ենք մոռանում, թե ինչու դա եղավ ․․․ դրանից առաջ տարիները, որ հասցրեց այդ վիճակին»։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանի հետ կապված, հայտարարեց, որ իր հոր՝ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո հարձակում է սկսվել նրա վրա․ «Մեր նպատակը այս չարիքի իշխանությունից ազատվելն է։ Այս տարիների ընթացքում սրանով ենք առաջնորդվել ու շատ հարցեր դրել ենք մի կողմ, վստահ եմ՝ մյուս կողմից էլ է այդպես եղել։ Բայց հիմա այնպես ստացվեց, որ դրան արձագանքելու կարիքն առաջացավ»։

Հարցին, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության՝ նա նշեց, թե հարցն այն է, որ դա պետք էր օրինական միջոցներով կանխել վաղ շրջանում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *