Կառավարությունն այսօր հաստատել է դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը եւ դրանում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը:
Իրավական ակտի կիրառման դեպքում նախատեսվում է, որ հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին:
Նախատեսվում է նաեւ ունենալ մեկ դրոշմապիտակի ձեւ ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը: Համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչեւ սպառում:
Հիմնավորման համաձայն՝ հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը, զգալիորեն նվազեցնել ստվերը։