Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարեւորագույն պրոբլեմներից մեկն է»:
«Ես հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք: Այն պետք է որդեգրենք կամ ներդնենք, որովհետեւ, ըստ էության, հանրապետությունում չկա մի այնպիսի բնակավայր, որը ոռոգման եւ խմելու ջրի հետ կապված խնդիր չունենա»,-ասել է կառավարության նիստին ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջրային ռեսուրսների ճիշտ գեներացումը, կենտրոնացումը եւ ճիշտ բաշխումը պետք է լինի կառավարության ռազմավարական նպատակը.
«Տասնյակ հազարավոր հեկտարներով նոր այգիներ եւ գյուղատնտեսական արդյունք տվող տարածքներ պետք է ներդնենք գյուղատնտեսության ոլորտում: Սա մի խնդիր է, որն ընթացքի մեջ է»: