Փաշինյանը՝ Թրամփ-Զելենսկի վիճաբանության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր՝ մարտի 1-ին, հարցրել են, թե ինչ կարծիք ունի նախօրեին տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի վիճաբանության մասին, ինչին Փաշինյանն ասել է, որ չի մեկնաբանում:

Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։ Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքանյութերի գործարքը՝ հետաձգվել։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը Fox News-ի հարցազրույցում ասել է, որ հարկ չի համարում ներողություն խնդրել Դոնալդ Թրամփից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *