Զելենսկին խաղաղություն չի ուզում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չի ձգտում խաղաղություն հաստատել: Այս մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը։

«Վլադիմիր Զելենսկին խաղաղության ձգտող մարդու տեսք չուներ», — հեռուստաալիքը մեջբերում է Թրամփի խոսքերը:

ԱՄՆ առաջնորդը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու համար Զելենսկին պետք է հայտարարի, որ ցանկանում է խաղաղություն հաստատել:

Թրամփի խոսքով ՝ Վաշինգտոնը շարունակում է պնդել Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին:

«Կիևի ղեկավարը խաղում է երրորդ համաշխարհային պատերազմի և միլիոնավոր մարդկանց կյանքի հետ», — հավելել է Թրամփը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *