Ռուբեն Վարդանյանի որդին տեսաուղերձ է հրապարակել
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հրապարակել է տեսաուղերձ՝ կոչ անելով պայքարել իր հոր և մյուս հայ քաղբանտարկյալների՝ Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ։
Մեկ շաբաթ առաջ բանտում հացադուլ սկսելուց հետո Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է։
«Այսօր նա դատվում է իր Արցախի ժողովրդի՝ իր բնօրրանում ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Մենք չպետք է լռենք։ Եթե հայ բանտարկյալները, այդ թվում՝ հայրս, չազատվեն, ոչ մի հայ ապահով չի լինելու։ Եթե այսօր ոտքի չկանգնենք, կվտանգենք հետագա սերունդների և հայ ժողովրդի գոյությունը»,- նշել է Դավիթ Վարդանյանը՝ կոչ անելով համախմբել ուժերն այս անարդարության դեմ պայքարելու համար։