«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողերի օտարման գործընթացի մանրամասները` հղում անելով դատախազության պաշտոնական աղբյուրներին:
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բղավում եւ ամոթանք էր տալիս, թե Եռաբլուրի հողերը սեփականաշնորհել են ընդդիմադիրները, մինչդեռ իր մտերիմն է Եռաբլուրի հողերի վաճառքի գործով անցնում` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը»: