Սուպերմիլիարդատեր․ Մասկը գլխավորում է գերհարուստների նոր կատեգորիայի վարկանշային աղյուսակը․ WSJ

ԱՄՆ-ի Կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի ցուցակը, որը ներառում է ամբողջ աշխարհից ընդամենը 24 մարդու։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Altrata վերլուծական ընկերության տվյալները։

Ըստ պարբերականի՝ այսօր կարելի է խոսել գերհարուստ մարդկանց նոր կատեգորիայի՝ սուպերմիլիարդատերերի առաջացման մասին, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է առնվազն 50 միլիարդ դոլար։ Աս ցուցակում ամբողջ աշխարհից ներառվել է 24 մարդ։

Վարկանիշի առաջին տեղում է SpaceX-ի, Tesla-ի և X-ի ղեկավար Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 419,4 միլիարդ դոլար: Նրան հաջորդում են առցանց մանրածախ առևտրի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (263,8 միլիարդ դոլար), LVMH-ի ղեկավար Բեռնար Արնոն (238 միլիարդ դոլար), Meta Corporation-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (220,8 միլիարդ դոլար):

Ընդհանուր առմամբ, աշխարհի 24 ամենահարուստ մարդկանց բաժին է ընկնում 3,3 տրիլիոն դոլար, ինչը համադրելի է Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ, հաշվարկել է Altrata-ն։ Ցուցակում 16 հոգու կարողությունը գերազանցում է 100 միլիարդ դոլարը։ Ավելին, եթե 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներ էին, այսօր գերմիլիարդատերերի մեծ մասն իր կապիտալը վաստակել է տեխնոլոգիական ոլորտում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *