Ընդամենը 1 մեքենա է եղել ամառային անվադողերով․ ՆԳՆ-ն սխալ հանեց Ավինյանին․

Երևանի 9 տոկոսանոց քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական նիստի ժամանակ ուրբաթ օրը տեղացած առատ ձյան ժամանակ քաղաքապետարանի անգործությունը կամ վատ, անկազմակերպ աշխատանքի համար ոչ թե ներողություն խնդրեց իրեն քվե տված ու չտված քաղաքացիներից, այլ Նիկոլ Փաշինյանի ոճով փորձեց իրենց մեղքը ուրիշների վրա բարդել։ Այս մասին գրում է Mediahub-ը։

Այս անգամ, սակայն, Ավինյանը նախկինների փոխարեն մեղքը բարդեց գործընկեր գերատեսչությունների վրա։ Ըստ Ավինյանի՝ այդ օրը առաջացած խցանումների 80 տոկոսը ամառային անվադողերով երթևեկելու, նաև ԱՊՊԱ-ների հետևանքով է եղել։ Այսինքն՝ Տիգրան Ավինյանը ուղիղ տեքստով մեղադրեց Պարեկային ծառայությանը՝ «բոչկա գլորելով» ՆԳՆ-ի վրա։

Կարճ ասած՝ «վատ պարողին կոնկրետ բանն է խանգարում» տրամաբանության մեջ։

«Խցանումների առաջացման պատճառների ուղիղ երևի թե 80 տոկոսը պայմանավորված էին ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով։ Այսինքն՝ էդ ԱՊՊԱ-ներն առաջանում էին հիմնականում էն ավտոմեքենաների մոտ, որոնք ամառային անվադողերով էին դուրս եկել էդ օրը»,- ասաց Ավինյանը՝ ակնարկելով, թե երևի պարեկային ծառայությունը խիստ չի եղել այս հարցում, որ թույլ է տվել ձմեռվա կեսին մարդիկ ամառային անվադողերով երթևեկեն։

Այս տվյալը ճշտելու համար MediaHub-ը դիմել է ՆԳՆ-ին, թե քանի՞ վարչական արձանագրություն են կազմել այդ օրը ամառային անվադողերով երթևեկելու համար կամ որքանո՞վ է Ավինյանի ասած այդ 80 տոկոս թիվը համապատասխանում իրականությանը։

Ի պատասխան մեր հարցման՝ ՆԳՆ-ից այսպիաի թվեր տրամադրեցին․ «Փետրվարի 20-24-ը՝ մինչև ժամը 08:00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Նշված 482 պատահարի հաշվառմամբ՝ ընդամենը 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռյաին մաշված անվադողերով»։

Փաստորեն, ըստ ՆԳն-ի հրապարակած տվյալների՝ նշված ժամանակահատվածում ընդամենը 1 մեքենա է եղել ամառային անվադողերով։ Սա նշանակում է, որ Ավինյանը դիտավորյալ կամ ոչ գիտակցաբար և կեղծ տվյալներ է ներկայացնում՝ այդպիսով մոլորության մեջ գցելով հանրությանն ու փորձելով այդ մանիպուլյացիաներով արդարացնել իր վատ աշխատանքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *