Ֆրանսիայում դատապարտել են Մակրոնին Ուկրաինա զորք ուղարկելու ցանկության համար

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով չի բացառել, որ կարող է զորք ուղարկել Ուկրաինա։ Սոցցանցերում քաղաքական գործիչը ֆրանսիացի առաջնորդի խոսքերին պատասխանել է «խելագարություն» բառով։

«Ժամանակն է խաղաղության։ Մեր զինվորները պետք է տանը մնան», — ասել է Ֆիլիպոն:

Նախօրեին Մակրոնն ասել էր, որ Ֆրանսիան Ուկրաինայում խաղաղության կողմնակից է և չի նախատեսում իր զորքերը «վաղը» ուղարկել երկրի տարածք։ Ֆրանսիայի ղեկավարը, սակայն, չի բացառում զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ հրադադարի հնարավոր համաձայնությունից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *