Անթույլատրելի է, հայկական դպրոցական դասագրքերում ադրբեջանցի գրողների գործերն են․ ահազանգ

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել․

Անթույլատրելի և խիստ վտանգավոր երևույթ է, երբ իշխանության մոտ գտնվող քաղաքական ուժի ներկայացոիցիչ, ավելին’ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի միջոցով ադրբեջանցի գրողների գործերը ներմուծվում են հայկական դպրոցական դասագրքեր:

Սա ոչ միայն կրթական դաշտի ապակայունացման փորձ է, այլև ուղղակի սպառնալիք ազգային անվտանգությանը։

Ադրբեջանը տարիներ շարունակ պետական մակարդակով վարել է հայատյացության, պատմության կեղծման և հայկական մշակույթի ոչնչացման քաղաքականություն: Եվ հիմա, նույն այդ երկրի ներկայացուցիչների գրվածքները ներմուծվում են մեր կրթական համակարգ՝ մշակութային ներթափանցման ու գաղափարական դիվերսիայի նպատակով։

Սա բացահայտ ոտնձգություն է հայ ազգային ինքնության ու պատմամշակութային անվտանգության դեմ։
Հայկական դպրոցը պետք է մնա հայեցի դաստիարակության հիմնասյունը, այլ ոչ թե փորձադաշտ՝ ադրբեջանական քարոզչության համար։

Պետք է կանխել և խստագույնս դատապարտել նման կեղծ «մշակութային երկխոսության» ծրագրերը, որոնք սպառնում են մեր ապագա սերունդների ազգային ինքնագիտակցությանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *