ՌԴ դեսպանատան աշխատակիցները մասնակցել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակին նվիրված միջոցառումներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են.

«Փետրվարի 17-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության աշխատակիցները մասնակցել են լեգենդար խորհրդային հետախույզ-նելեգալ Գևորգ Անդրեյի Վարդանյանի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Նրա անունը կրող Երևանի №192 դպրոցի բակում, դիվանագետները Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, հասարակական և վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ուսումնական հաստատության սաների հետ համատեղ ծաղիկներ են զետեղել հետախույզի՝ ուղիղ մեկ տարի առաջ նրա 100-ամյա հոբելյանի առթիվ բացված կիսանդրու առջև:

Դասասենյակ-թանգարանում միջոցառման մասնակիցները ծանոթացել են Գ.Ա.Վարդանյանին ու նրա տիկնոջ և համախոհ Գոհար Լևոնի նվիրված ֆոտոցուցահանդեսին, որը պատրաստվել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության աջակցությամբ: Այնտեղ պատմվում է նրանց կյանքի՝ մինչ այժմ գաղտնազերծված միայն մի փոքր հատվածի մասին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *