Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես մի օր էս մղձավանջից կխելագարվեմ երևի…
Դրա՝ ԱԶԳ ու ԺՈՂՈՎՈՒՐԴ հասկացությունների ողորմելի բացատրությունը լսեցի (Հայաստանի կործանման դրույթ համար 2-ն էր):
Հետևյալն ասեմ: Հռչակավոր ազգագրագետ, Ազգագրության ամբիոնի հիմնադիր վարիչ, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Մկրտումյանը ԵՊՀ-ում ՄԵԶ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՆ ԷՐ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ. ազգը զարգացման ավելի բարձր աստիճան է, քան ժողովուրդը:
Այսպես՝ կա մարդկության զարգացման երեք փուլ՝
ազգ:
Ցեղերը բնորոշ են նախնադարյան հասարակարգին:
Ցեղախմբերից հետո հասարակության զարգացման 2-րդ աստիճանում ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է, որի ձևավորումը բնորոշ է ֆեոդալիզմի հասարակարգին:
Իսկ ԱԶԳԸ դա հասարակությունների զարգացման ՎԵՐՋԻՆ՝ ԲԱՐՁՐ աստիճանն է, որի ձևավորումը տեղի է ունենում կապիտալիզմի, սոցիալիզմի պայմաններում, երբ կազմավորվող հանրույթի առանձին հատվածների միջև ուժեղանում են կապերը, շփումները և այլն:
Ի դեպ, ժողովրդի մեջ կան ենթաէթնիկ հանրույթներ, ազգի մեջ՝ ոչ: Օրինակ, հայերից որևէ մեկը իրեն չի կարող համարել ուրարտացի, Էթիունիի ցեղերից մեկը կամ հայասացի (Հայկական լեռնաշխարհի ցեղեր): Հետևաբար՝ ՀԱՅԸ ԱԶԳ Է, կազմավորված, կազմավորման ամենաբարձր աստիճանին հասած էթնիկ հանրույթ, այլ ոչ թե կազմավորման 2-րդ աստիճանում գտնվող ժողովուրդ:
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ Է, չկազմավորված հանրույթ, ով բռնի ուժով ձուլել է ուզում թաթերին, թալիշներին, ցախուրներին, ուդիներին, լեզգիներին, ինգիլոյներին ու այլ ժողովուրդների, որպեսզի դառնա ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱԶԳ:
Մնում է հարցնել՝ հայրենադավը դիտավորյա՞լ է ՀԱՅԻՆ ԱԶԳՒՑ ԻՋԵՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍՏԻՃԱՆԻ, որ Ալիևն իրեն վատ չզգա, թե՞ ուրիշ պատճառ կա:
Օրինակ՝ ազգաբանորեն ոչնչացնել ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ հայ ազգին, արհեստականորեն հակադրել պետականությանը, պետությանը, իսկ հակագիտական բացատրությամբ հնարած ինչ-որ հանրույթի (իր բառերով՝ ժողովրդի) հռչակել իբր պետականության հիմնադիր կամ կրող:
Դե, եթե էս ստորաքարշ վիճակը շարունակվի՝ կարող է վաղը իմանանք՝ Հայաստան բերվող 300 հազար ադրբեջանցիները հռչակվում են 2-րդ դրույթում հնարված ժողովուրդը, իսկ հայ ազգը՝ թափառական մի ցեղ….»։
ցեղ,
ժողովուրդ,