Թուրքիան իդեալական հարթակ է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր բանակցությունների համար՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Երկրի ղեկավարը նշել է, որ Զելենսկու հետ հանդիպմանն ընդգծել է համակողմանի օգնություն ցուցաբերելու և բանակցային գործընթացն կայուն խաղաղությամբ ավարտելու Թուրքիայի պատրաստակամությունը։Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, որը «հանգեցրել է բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան և հսկայական ավերածությունների»:
«Խաղաղության հասնելու ճանապարհին պարտվողներ չեն լինում, հիմա ամբողջ համաշխարհային հանրությունն սպասում է, որ խաղաղություն ձեռք բերվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում», — նշել է նա։