Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին, ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը, հաղորդում է Report-ը։
Աքգյունը հայտարարել է, թե Թուրքիան կարևոր դեր է խաղում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների «վերականգնման» գործում։
«Անկարան կշարունակի ամրապնդել բարեկամական և եղբայրական կապերը Բաքվի հետ։ Մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում»,- ասել է նա։