«Լրիվ ողջամիտ է հետաձգել ընտրությունները». Բրիտանիան անհեթեթ հայտարարություն արեց՝ ի պաշտպանություն Զելենսկու

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում իր աջակցությունն է հայտնել նրան։ KP.RU-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունը հրապարակել է վարչապետի աշխատակազմը։

«Վարչապետն իր աջակցությունն է հայտնել նախագահ Զելենսկիին՝ որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի և ասել, որ ռազմական գործողությունների ժամանակ ընտրությունների հետաձգումը միանգամայն խելամիտ է, ինչպես Միացյալ Թագավորությունն արեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական նստավայրից։

Բացի այդ, Սթարմերն ընդգծել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած ամերիկյան կառավարության՝ «Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու» ձգտումներին։

Թարգմանությունը՝ Lurer.com-ի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *