Ստեղծված իրավիճակը ողջ հայ ժողովրդի ամոթն է․ Հովիկ Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է․

«Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ

Դիտեցի Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարներից մեկիՌոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ։ Կային մտքեր, որոնց հետ համաձայն չեմ։ Կային մտքեր, որոնք լղոզված էին։ Ուշադրությունս գրավեց դիտարկումը, որ Բաքվում տեղի ունեցողը ոչ թե դատավարություն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ այլ Հայաստանի։ Համաձայն եմ։

Հայոց պատմության մեջ չգիտեմ երկրորդ այդպիսի զազրելի ու նվաստացուցիչ դեպք։

Անկախ իմ բացասական վերաբերմունքից Արցախի, գրեթե ողջ, ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, ստեղծված իրավիճակը ողջ հայ ժողովրդի ամոթն է։

Մի կողմ թողնենքիշխանությունների պատասխանատվության աստիճանի գնահատման հարցը։

Վստահաբար կարող եմ ասել, որ և՜ Ռոբերտ Քոչարյանը, և՜ Սերժ Սարգսյանը, ցանկության դեպքում, կարող էին թույլ չտալ դեպքերի նման ընթացք։

«Ինչու՞ չեն արել» հարցը պատասխան է պահանջում»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *