• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կոսովոյում ազդանշաններ եւ կրակոցներ են լսվում

ByEditor

Aug 1, 2022

Կոսովսկա Միտրովիցա քաղաքում, որը բնակեցված է հիմնականում սերբերով, ահազանգեր եւ կրակոցներ են լսվում։ Այս մասին հայտնում է Kosov online պորտալը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սերբական բանակը բերվել է բարձր պատրաստականության եւ բարիկադներ է կառուցում Կոսովոյի հետ սահմանին, իսկ Կոսովոյի հատուկ ջոկատայինները փակում են սահմանը։

Kosov online-ը հայտնում է, որ քաղաքաբնակները բարիկադներ են տեղադրել Զուբին Պոտոկ գյուղի մոտ։ Կոսովսկա Միտրովիցայից հյուսիս-արեիմուտք գտնվող Զուպչե քաղաքում բեռնատարը փակել է գլխավոր ճանապարհը։ Տեղեկություններ կան նաեւ Յարինջեի անցակետում սերբ զոհերի մասին:

Օգոստոսի 1-ից Կոսովոյի իշխանությունները մտադիր են արգելել սերբական փաստաթղթեր ունեցողների մուտքը երկիր։ Այս մարդկանց կտրվի ժամանակավոր վկայական։ Միաժամանակ կսկսվի սերբական համարներով մեքենաների պարտադիր վերագրանցումը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հուլիսի 31-ին հայտարարել է, որ Կոսովոյի ոստիկանությունը կեսգիշերին ռազմական գործողություններ է սկսելու տարածաշրջանի հյուսիսում բնակվող սերբերի դեմ, գրել է Коммерсант-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *