• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արայիկ Հարությունյանն ընդունել է «100 տուն Արցախում» ծրագրի պատասխանատուներին և մի խումբ նվիրատուների

ByEditor

Jul 31, 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Ապրելու Արցախ» հիմնադրամի պատասխանատուներին և «100 տուն Արցախում» ծրագրի մի խումբ նվիրատուների:

Երկրի ղեկավարը նախօրեին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում շահագործման հանձնած վեց առանձնատների համար իր երախտագիտությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին, նշել, որ տեղահանված ընտանիքների համար մեկնարկած ծրագիրը կարևոր է ոչ միայն սոցիալական խնդիրների լուծման առումով, այլև Արցախի հայկականության պահպանման երկարաժամկետ ռազմավարության համատեքստում:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Կառավարությունը շարունակելու է իր գործուն մասնակցությունն ունենալ հետագա աշխատանքներում ևս, քանի որ բնակարանաշինությունն Արցախի առաջիկա տարիների առաջնահերթ խնդիրներից է:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *