• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ի՞նչ եղանակ է կանխատեսվում օգոստոսի 1-ից հետո

ByEditor

Jul 30, 2022

Հանրապետության տարածքում` հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-4-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Երեւանում հուլիսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Oգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +35 +37 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +31,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +28+30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +31 +34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28,

Լոռիում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +25 +30,

Տավուշում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +27 +32,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +24 +28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +31 +35,

Արարատում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +35 +37,

Արմավիրում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +35 +37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +30 +35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +25 +28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19 +24, ցերեկը՝ +29 +34։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *