Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում` ավելի նոր ու հարմարավետ միջավայրում։
Այսուհետ արդեն Օգոստոսի 23 փողոց 50/1 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին կընդունի առավել ընդարձակ եւ հարմարավետ պայմաններում՝ մատուցելով յուրաքանչյուրի ֆինանսական կարիքներին համապատասխան բանկային ընդլայնված ծառայություններ։
Մասնաճյուղի բացման առիթով, որպես ավանդույթ, բանկի բոլոր հաճախորդները ձեռք են բերել Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչեւ սեպտեմբերի 6-ը ներառյալ քարտերը հաճախորդների կողմից կարող են ձեռք բերվել կես գնով:
«Հրազդան» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում եւ այլն։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: