• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Առցանց անմաքս առեւտրի շեմն կենթարկվի փոփոխության

ByEditor

Apr 3, 2024

2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առեւտրի (այդ թվում նաեւ անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը կենթարկվի փոփոխության:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին 200 հազար դրամ եւ 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված €200 եւ 31 կգ արտոնության շեմը:

Նշվում է, որ տվյալ արտոնության շեմը կկիրառվի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում: