• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ադրբեջանը 2023 թվականին արտասահմանում ներդրել է $3,1 մլրդ

ByEditor

Apr 3, 2024

Արտերկրում ադրբեջանցի ռեզիդենտների ուղղակի օտարերկրյա ներդրումները 2023 թվականին կազմել են $3,1 մլրդ։

Ադրբեջանի Կենտրոնական բանկի վիճակագրության դեպարտամենտի տնօրեն Սամիր Նասիրովը ասել է, որ 2023 թվականին ամենաշատ ներդրումներ կատարվել են Թուրքիայի տնտեսությունում՝ $1,8 միլիարդ, ԱՄՆ-ում՝ $311 միլիոն, Մեծ Բրիտանիայում՝ $157 միլիոն։

2023 թվականին Ադրբեջանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են $6,7 մլրդ: Ադրբեջանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրումները կատարել են Մեծ Բրիտանիան՝ $1,9 մլրդ, Թուրքիան՝ $1,3 մլրդ, Կիպրոսը՝ $792 միլիոն, Ռուսաստանը՝ $617 միլիոն եւ Իրանը՝ $396 միլիոն։