• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը

ByEditor

Mar 18, 2024

Ապրիլի 3-ին OZON մարքեթփլեյսը հայ գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը՝ «COM.E ON FORUM Երեւան»:

Ֆորումի շրջանակում մասնագետները կքննարկեն էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, ինչպես նաեւ կպատասխանեն գործարարներին հուզող հարցերին՝

Ինչպե՞ս սկսել առցանց բիզնես եւ ի՞նչ վաճառել,
Ինչպե՞ս մարքեթփլեյսում ստեղծել ապրանքների գրավիչ նկարագրություն,
Ինչպե՞ս խթանել վաճառքները մարքեթփլեյսում եւ ի՞նչ գործիքների կիրառմամբ գրանցել աճ,
Ինչպե՞ս կրճատել լոգիստիկայի ծախսերն եւ ապրանքներն ուղարկել Ռուսաստան,
Ինչպե՞ս բացել պատվերների հանձման կետ եւ շահույթ ստանալ։

Հայ գործարարներին սպասվում են ակտիվ քննարկումներ, OZON-ի մասնագետների, գործընկերների եւ Հայաստանում արդեն իսկ հաջողություններ գրանցած վաճառողների կողմից օգտակար խորհուրդներ։

«COM.E ON FORUM Երեւան» բիզնես ֆորումը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Ֆորումին կարող եք գրանցվել այստեղ, մասնակցությունն անվճար է։