• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Փետրվարին թոշակառուները 8,2 մլրդ դրամի անկանխիկ գործարք են կատարել

ByEditor

Mar 18, 2024

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այսօր ասել է, որ կենսաթոշակի եւ նպաստի հետվճարի ծրագրով իրականացվող գործարքները շարունակում են աճել:

Նա կառավարության նիստի ժամանակ նշել է, որ հունվար ամսին ծրագրից օգտվել է 189 հազար շահառու, փետրվարին՝ 220 584.

«Աճը հունվարին կազմել է ավելի քան 30 հազար: Անկանխիկ շրջանառությունը հունվարին կազմել է 6 մլրդ դրամ, փետրվարին՝ 8,2 մլրդ դրամ, իսկ 2023 թ. դեկտեմբերին՝ 7,5 մլրդ դրամ: Ծրագրի մեկնարկից սկսած՝ կենսաթոշակային քարտերով գրանցվել է 84,5 մլրդ դրամ անկանխիկ շրջանառություն»:

2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բանկային քարտով առեւտուր անելու դեպքում թոշակառուները, նպաստառուները գնման 10%-ի չափով հետվճար են ստանում՝ մինչեւ 5000 դրամի չափով։