• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մոտ 10 երկրից զբոսաշրջային ընկերություններ կժամանեն Հայաստան

ByEditor

Mar 18, 2024

«Մանթաշյանց» գործարարների միության նախաձեռնությամբ եւ ֆինանասավորմամբ մեկնարկում է նոր ծրագիր, որի շրջանակում մոտ 10 երկրից զբոսաշրջային ընկերություններ կժամանեն Հայաստան։

Միությունից հայտնել են, որ Հայաստանում նախատեսվում է իրականացնել ինֆոտուր՝ մանթաշյանական HoReCa (Hotel, Restaurant, Catering) ոլորտի եւ տուրիստական ոլորտների ընկերությունների հետ, որն ունի մեկ նպատակ՝ ակտիվացնել Հայաստանը որպես տուրիստական ուղղություն։

«Տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից կգան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի ծանոթանան Հայաստանի հնարավորություններին, ինչը թույլ կտա ոչ միայն տուրիստական խմբեր բերել մեր երկիր, այլեւ հետագայում խթանել HоRеCа ոլորտի զարգացմանը եւ հնարավորություն տալ հայկական բիզնեսներին ակտիվ աշխատել դրսի շուկաների հետ»,- ասել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքայանը։

Նշվում է, որ Հայաստանում է Բալթյան երկրներում գործունեություն իրականացնող 9 խոշոր զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչ. նրանք B2B ձեւաչափով հանդիպել են Հայաստանում զբոսաշրջային գործունեություն իրականացնող ակումբականների հետ։

Аir Baltic-ի ներկայացուցիչ Քեթլին Քիիլերը նշել է, որ այս կապերը հնարավորություն կտան ընդլայնել Բալթյան երկրների կապը Հայաստանի հետ․

«Հույս ունենք, որ Հայաստան Բալթյան երկրների զբոսաշրջային գործակալություններից տուր օպերատորների բերելով՝ մենք կօգնենք ընդլայնել Բալթյան երկրներից դեպի Հայաստան ճամփորդությունները։ Հույս ունենք հաջողությամբ զարգացնել ուղիղ չվերթները Ռիգայից դեպի Երեւան»:

Միության հաղորդագրության մեջ ասվում է, որ ծրագիրը շարունակական է լինելու. ճանաչողական այցով Հայաստան կժամանեն արաբական 10 խոշոր զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։