• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Apple-ը նախատեսում է թողարկել 20 դյույմանոց MacBook. ի՞նչ տեսք կունենա նոր մոդելը

ByEditor

Mar 13, 2024

Apple-ը 2027 թվականին նախատեսում է թողարկել 20 դյույմանոց ծալովի MacBook․ այս մասին X-ում գրել է ընկերության վերլուծաբան Մինգ-Չի Կուոն։

«Apple-ի միակ ծալովի արտադրանքը՝ մշակման հստակ ժամանակացույցով, 20․3 դյույմանոց MacBook-ն է, որը ակնկալվում է, որ զանգվածային արտադրության մեջ կմտնի 2027 թվականին»,- ասել է Կուոն։

Կուոն արդեն երրորդ աղբյուրն է, ով հրապարակային խոսում է 20 դյույմանոց MacBook թողարկելու հնարավորության մասին։

Ներկայումս Apple-ի ամենամեծ նոութբուքը 16 դյույմանոց MacBook Pro-ն է: Ընկերությունը ժամանակին նաև արտադրել է 17 դյույմանոց MacBook Pro, որի արտադրությունը դադարեցվել է 2012 թվականին:

Նոր ծալովի նոութբուքն ամբողջությամբ բացվելիս կունենա մոտ 20 դյույմ անկյունագծով էկրան, սակայն Կուոն սարքի արտաքին տեսքի մասին մանրամասներ չի հայտնել։