• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թե ինչպես ԱՄԻՕՆ մի նպատակի շուրջ հավաքեց իր թիմին, գործընկերներին և հաճախորդներին

ByEditor

Mar 13, 2024

Դեռ ամիսներ առաջ՝ Բանկի պաշտոնական վերաբրենդավորման միջոցառմանը, ԱՄԻՕՆ իր հյուրերին խնդրեց ցանկության դեպքում ներկայանալ նվեր-գրքերով։ Գրքերը շատ էին, իսկ նպատակը մեկը՝ աջակցել մարզային գրադարանների զարգացմանը։

Գործընկերների, հաճախորդների և աշխատակիցների կողմից հավաքված բազմաժանր գրքերը օրերս ուղևորվեցին Սյունիք՝ լրացնելու Տորունիք գյուղի գրադարանը, որը սպասարկելու է նաև հարակից գյուղերը։

Ուրախ ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ մարզային գրադարանների զարգացման մեջ, որը լինելու է շարունակական: