• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ջեֆ Բեզոսը` կրկին աշխարհի ամենահարուստ մարդը. որքա՞ն կարողություն ունի գործարարը

ByEditor

Mar 10, 2024

Ջեֆ Բեզոսը կրկին ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ շնորհիվ Big Tech Rally-ի. գրում է Business Insider-ը։

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ երեքշաբթի օրվա դրությամբ Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն է՝ 200 միլիարդ դոլար կարողությամբ։

Բեզոսը վերականգնեց առաջին տեղը Big Tech-ի բաժնետոմսերի կայուն աճից հետո, որը պայմանավորված էր արհեստական ինտելեկտի բումով: Վերջին անգամ Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն է եղել 2021 թվականին։

Amazon-ի բաժնետոմսերն այս տարի աճել են 17%-ով և գրեթե 90%-ով ավելի, քան մեկ տարի առաջ: